Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքները

Երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքները

Որոշ զույգերի կարծիքով երկրորդ ամուսնությունը շատ ավելի ծանր է, քան նախորդը, հատկապես առաջին մի քանի ամիսները: Իսկ ինչու՞ է դա այդպես: Արդյոք առաջին ամուսնության ժամանակ զույգը դեռ չի՞ գիտակցում ստանձնած պատասխանատվության աստիճանը, թե՞ սկսում են հասկանալ թույլ տված սխալները եւ առաջանում է հետեւյալ սկզբունքը. «այլեւս երբեք եւ ոչ մի դեպքում»: Միգուցե դա է երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքը:

 

Երկրորդ  ամուսնության ժամանակ կինը դառնում է ավելի համբերատար, հանում է «վարդագույն ակնոցը», չի իդեալականացնում, ավելի թեթեւ է վերաբերվում այն մանրուքներին, որոնք նախկինում իրեն նյարդայնացնում էին, մի խոսքով դառնում է ավելի իմաստուն (իհարկե ոչ բոլորը):

 

Ցանկացած ամուսնության հաջողության գաղտնիքը համատեղելիությունն է: Իսկ մեկ մարդու հետ հարաբերություններ ունենալու փորձը փոխանցվում մեկ  ուրիշի հետ հարաբերություն ունենալիս, պարզապես պետք է կարողանալ հաղթահարել դժվարությունները: Ամեն դեպքում առաջին ամուսնության փորձը կարեւոր դեր է խաղում:

 

Հավանաբար, պետք է անցնել այդ ամենի միջով, վերլուծել նախկինում կատարած սխալները, մի փոքր փոխվել, շարունակել կյանքը եւ ամեն ինչ լավ կլինի:

Սկզբնաղբյուր. http://www.forwoman.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ